?

Log in

No account? Create an account
Tigran Sargsyan

tigransargsyan


Տիգրան Սարգսյանի Բլոգը


Previous Entry Share Next Entry
(no subject)
Tigran Sargsyan
tigransargsyan

Բարեկամներ,

Առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ ռոքի սիրահարների հետ միասին ձեռնամուխ ենք եղել Հայկական ռոք ասոցիացիայի ստեղծմանն ու «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի կազմակերպմանը: Այն կրելու է շարունակական բնույթ և բաղկացած է լինելու բազմաթիվ համերգներից:
Համերգներին առանձին մասնակցություն կունենան համաշխարհային հռչակ ունեցող խմբեր և անհատ կատարողներ: Փառատոնի ավարտը կտրվի Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման համերգով` մի շարք լեգենդար ռոք խմբերի մասնակցությամբ:
Եվս մեկ ուրախալի լուր: Սեպտեմբերի 24-ին Լույս հինադրամի աջակցությամբ Երևանում ելույթ կունենա լեգենդար Ջեթրո Թալ խումբը` նվագախմբի հետ:

 




  • 1
El urish khumb chka...meran drank galov :)

իսկ հնարավո՟ր է բանակցել Սիսթեմ օֆ ա Դաունի անդամների հետ, որ իրենք միացյալ համերգ տան... չէ որ իրենք զգալի վաստակ ունեն Ցեղասպանության ճանաչման գործում...

Paron Sargsyan Cexaspanutyan 100-amyakin nvirvac Hishataki Paratoni pakaman@ petqe Hravirel U2, AC\DC, Deep Purply... xmberin qanzi ays xmber@ ivijaki en irenc shurj@ havaqel Milonavor mardkanc voronq angam 4giten te vortexe gtnvum Hyastan@ ev nranc ognutyamp amboxj ashxarhin evs mek angam Barcradzaynel 19 dari amenamec v&ragorcutyan masin!!!

"Ջեթրո Թալ նվագախմբի հետ" համերգը ֆանտաստիկ բան է: 7 անգամ գան առանց մտածելու կգնամ: Հզոր են: Այլ խմբերի մասին է պետք մտածել նաև:

Ի դեպ Metallica-ն շրջագայության մեջ է:

Yeah! Husam tomsery tank chen lini!

Mer yerkir@ vonc vor Rockic ktrvats lini. Erku tarin mek mi haytni xumb kam e; kataroxa gali uraxanum enq. Husanq vor mi or kga, vor hayeri uxnern el mtni, vor rock@ erajshtakan bardzrachashak voche, ayl voch poxocayin. Ev ays uxutyamb katarats bolor qayler@ knpasten dran

Բարև հարգարժան վարչապետ:Կարդացի այսոր,որ Ազգային Մրցունակության Հիմնադրամը նոր առաջարկություններ է ուզում լսել Հայաստանի տուրիստական գրավչությունը մեծացնելու ուղությամբ:Վաղուց ունեմ մի միտք:Խոսքը Նորավանքի մասին է:Գիտեմ ,որ այդ տարածքները պաշտպանության տակ են վերցված,բայց դա չի խանգարում ,որ այնտեղ մի քանի սրճարաններ գործեն:Բայց խոսքը դրանց մասին չէ:
Իմ առաջարկը հետևյալն է`այդ գեղեցիկ կիրճին ավելացնել երկու երեք ջրվեժ,որոնք մեկը մյուսին կհաջորդեն կիրճի աջ կողմում դեպի Նորավանք բարձրանալիս:Այդ մասում ժայռերը զառիթափ են(մոտ 90 աստիճան)ու ունեն 60-80 մետր բարձրություն:Գործը հեշտացնում է այն ,որ ժայռերից վերև մինչև մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա հոսում են Արփա գետի վտակները :Փորելով մոտ 1 կիլոմետրանոց ջրանցք(կամ խողովակներով) կարելի է այդ վտակների հոսքը ուղղել դեպի իմ նշած վայրը,որտեղ նրանք ի վերջո կմիանան Արփաին: Արդյունքում Նորավանքին ,գեղեցիկ կիրճին,քարանձավներին կավելանան տուրիստներին գրավող ևս մեկ գեղատեսիլ վայր` 60-80 մետրանոց ջրվեժներ:

Շատ լավ ու գեղեցիկ միտք է։

Համաձայն եմ, լավ է ու գեղեցիկ նոր հետաքրքիր ջրվեժներ ունենալը: Բայց մինչ սկսելը, պետք է մտածել թե գետի հունի որոշ մասի փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայիր վրա, ֆլորա-ֆաունայի և այլ գործոնների վրա: Որովհետև բոլորս էլ գիտենք, թե արփա-սևան թունելը ինչ էկո ազդեցություն է ունեցել արփայի ավազանի վրա: Ամեն դեպքում հետաքրքիր էր պատկերացնել:)

Ծանոթ լինելով տեղանքին կարծում եմ ,որ ոչ մի վատ ազդեցություն չի ունենա:Վտակները ուղակի կթափվեն Արփաի մեջ այլ տեղից `2-3
կմ մասին է խոսքը:

Դե էդ դեպքում ում ենք սպասում?:Ճ

Շատ հետաքրքիր գաղափար ա , բայց ավելի լավ կլիներ եթե Շատ ավելի Ժամանակակաից ու նոր Խմբեր ներգրավված լինեին , որոնք ավելի մեծ Ազդեցություն ունեն այժմ ամբողջ աշխարհի երիտասարդության վրա...!!

Ոնց հասկացա համերգին չեք գալու, քանի որ Չինաստանում կլինեք: Ափսոս:

Ես վերադառնում եմ սեպտեմբերի 23-ին և համերգին ներկա կլինեմ...

Պարոն Սարգսյան, լավ եք անում զբաղվեք ռոքով և էլի ուրիշ թեթև ժանրի երաժշտությամբ էլ, բայց ինչպես է, որ թոշակների Ձեր ողորմելի ավելացումները չեք տարածել նույնիսկ Հայրենական պատերազմի հաշմանդամների վրա, քորոնց թիվը մատների վրա կարելի է հաշվել: Ինչ լավ կլիներ եթե նույն հոգատարությունը, որ Դուք ցուցաբերում եք ռոքի նկատմամբ, ցուցաբերեիք վետերանների նկատմամբ:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ:

Հայկական ռոք ասո

User swfgcrrwkbq referenced to your post from Հայկական ռոք ասո saying: [...] 79;ում հայտարարեց [...]

Խնդրում եմ բանակցել u2 խմբի հետ

(Anonymous)
Հարգելի պարոն Վարչապետ,
խնդրում եմ Ձեզ, որպես ռոքասեր անձնավորություն, Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ հրավիրված հյուրերի շարքում նախատեսել նաև իռլանդական U2 խմբի հրավերը:
Նրանք սպասված են բազմաթիվ մարդկանց կողմից :

Կանխավ շնորհակալ եմ:

shnorhakalagir

(Anonymous)
Մեծարգո վարչապետ Տ.Սարգսյան
Ես` Անուշ Միլիտոսյանս, 29.11.2010թ hotline@gov.am հասցեով դիմել էի Ձեզ իմ որդու` Վաղինակ Միլիտոսյանին Նորք Մարաշ սրտաբանական կլինիկայից պահանջվող ԿՏ և տրեդմիլ տեստ հետազոտման համար:Ձեր և Ձեր համապատասխան աշխատակիցների կազմակերպման, հետևաղականության և մարդկային վեհ վերաբերմունքի շնորհիվ առողջապահության նախարարության պետ. պատվերի ուղեգրերով իմ տղան հետազետվեց`
ԿՏ հետազոտությունը<<Նարիր>>բժշկական կենտրոնում,իսկ տրեդմիլ տեստը`<<Դիագնոստիկա>>բմ-ում:
Վերը նշվածի համար իմ երախտիքն ու անչափ շնորհակալությունն եմ հայտնում անձամբ Ձեզ,Առ.նախարարության Նախարար Հ. Քուշկյանից,մամլո քարտուղար Շ.Հունանյանից( ով մարդկային մեծ նվիրումով և ռացիոնալ կերպով կազմակերպեց հետազոտման պրոցեսը) և վերը նշված բուժ.հիմնարկների աշխատակիցներին :
Աստված պահապան բոլորիդ:

Армянская рок-ассоциация

User ryfebxdhlnn referenced to your post from Армянская рок-ассоциация saying: [...] Я был уверен, что новость [...]

Ռոք ասոցացիա

Հարգելի' պարոն Սարգսյան, շատ հիանալի բան եք մտածել ռոք ասոցացիայի կապակցությամբ, ու մեծ հույսեր ունեմ, որ այն կծառայի իր նպատակին, քանի որ Հայաստանում շատ քիչ են տեղ տալիս ռոք երաժիշտներին, ու իրոք, գոյություն ունեն շատ լավ խմբեր ու երաժիշտներ, որոնք մնում են ստվերում: Ոչ ոք չի ցանկանում հովանավորել` պատճառաբանելով որ այդ գործը եկամտաբեր չէ, տեսահոլովակներ ու երգեր ձայնագրելը մեծ ծախսերի հետ է կապված, որոնք անելուց հետո նույնիսկ մեծ գումարներ են անհրաժեշտ որպեսզի դրանք ցուցադրվեն հեռուստատեսությամբ կամ հեռարձակվեն ռադիոյով: Դա երևի ոչ մեկի համար էլ դա գաղտնիք չէ: Ես նույնպես կցանկանայի իմ ներդրումը ունենալ ու լինել ռոք ասոցացիայի անդամ իմ խմբով: Ես ինքս ստեղծագործում եմ և կատարում եմ: Կարող եք ծանոթանալ իմ ստեղծագործություններին http://www.vahagrush.am կայքում, իսկ տեսահոլովակները որոնք նկրահանվել ու ցուցադրվել են բացարձակ իմ ուժերով http://www.youtube.com/vahagrush կայքում են: Կսպասեմ Ձեր պատասխանին:
Կանխավ շնորհակալություն:

Re: Ռոք ասոցացիա

Հարգելի vahagrush զանգահարեք ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանին` 519178.

  • 1