Tigran Sargsyan

tigransargsyan


Տիգրան Սարգսյանի Բլոգը


Share Next Entry
(no subject)
Tigran Sargsyan
tigransargsyan
Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում:
Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից:
Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները:
Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից:
Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ:
Ենթադրում եմ` մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու:

  • 1

Re: Մեկնաբանությունների վերաբերյալ եւ արդիական հարցեր

Ախպոր պե~ս...
:)

Re: Մեկնաբանությունների վերաբերյալ եւ արդիական հարցեր

Тигран джан, а можно на русском тоже писать, чтобы русско говорящие могли понять. Я с алфавитом два часа убил, чтобы пару фраз прочитать...

Re: Մեկնաբանությունների վերաբերյալ եւ արդիական հարցեր

եթե գտնում եք, որ ձեր պատասխանն անմիջականության նշան է.... :)

Սա ի՞նչ շնորհք է, պարոն Սարգսյան: Եթե սա է ձեր պատասխանը մտահոգված քաղաքացու (թեկուզև անոնիմ) կողմից բարձրացված լուրջ հարցերին, ավելի լավ է լուռ մնայիք, որ կառավարության հանդեպ մնացած վերջին հարգանքն էլ մարդիկ չկորցնեն...

Հույսով եմ (ընդամենը այդ ռեզիդուալ հարգանքը պահելու համար), որ բլոգերական անփորձության պատճառով Reply սեղմեցիք սխալ ռեպլիկին:

Re: Մեկնաբանությունների վերաբերյալ եւ արդիական հարցեր

Պարոն Սարգսյան, խորուրդ կտամ ավատարկեն դնեք առանց փողկապի նկար, թե չե մարդիք չեն ընկալում ձեր բլոգը որպես ոչ ֆորմալ շփման միջավայր:

  • 1
?

Log in

No account? Create an account