Տիգրան Սարգսյանի Բլոգը (tigransargsyan) wrote,
Տիգրան Սարգսյանի Բլոգը
tigransargsyan

168 ժամ թերթին տված հարցազրույցիս մի հատվածը բուռն քննարկումների առիթ է դարձել: Իմ որոշ ընդդիմախոսներ և լրատվության միջոցներ ինձ արդեն մեղադրում են իշխանություն պահելու համար Հայաստանը դատարկելու մեջ: Ես սովորություն չունեմ մեկնաբանել անհեթեթություններն ու այդ մտավարժանքներին չեմ անդրադառնա: Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը, ինչպես նաև ձայնագրությունը՝ բոլոր տեսակի շահարկումներին վերջ դնելու համար:

Հարց -Պարոն Սարգսյան, կրիտիկական զանգված միգուցե այս առումով չկա, որ շատ դժգոհ են, բայց էդ կրտիկական մասսան ավելի շատ արտագաղթում է, քան թե դուրս է գալիս ինչ-որ բան պահանջելու: Հրապարակ դուրս չենք գալիս, մենք փախչում ենք մեր պրոբլեմներից, որովհետև մտածում ենք, որ այստեղ չենք կարող լուծել:
Պատասխան -Եվ, հարցն ինչու՞մն է
Հարց -Եվ վիճակն իսկապես…
Պատասխան -Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն (կատակով ծիծաղում են): Բայց ինչպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանի Հանրապետությունում: Պետք է մենք այնպես անենք, որ կյանքը Հայաստանում լինի ավելի լավ, քան արտերկրում, եթե դու սկսում ես Հայաստանում կյանքը բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է , ավելանում է զանգվածը, որ աջակցում է իշխանություններին, և դա իշխանությունների հաջողությունն է: Իսկ եթե իշխանությունները ունենում են անհաջողություն, ժողովուրդը ավելի հակված է իր ձայները տալ ընդդիմությանը: Ոչ մի իշխանություն, հավատացեք ինձ, այդպիսի ցանկություն չունի, այնպես աշխատել, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:

Իմ կողմից հավելեմ, որ արտագաղթի խնդիրը մեզ մտահոգող կարևորագույն հարցերից մեկն է, որի վերաբերյալ իմ դիրքորոշումը մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել հրապարակայնորեն հնչեցնել: Իմ կարծիքն այն է, որ ի թիվ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, կառավարության անելիքը մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է, ինչը կնպաստի արտագաղթի տեմպերի նվազմանն` ինչն էլ ի նկատի եմ ունեցել հարցազրույցում:



Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 42 comments
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →
Previous
← Ctrl ← Alt
Next
Ctrl → Alt →