Տիգրան Սարգսյանի Բլոգը (tigransargsyan) wrote,
Տիգրան Սարգսյանի Բլոգը
tigransargsyan

Բարեկամներ,

Չորեքշաբթի երեկոյան հրաշալի ժամանակ անցկացրի ընտանիքիս հետ:  Տիկնիկային Թատրոնում մանկական թատերական ներկայացում էր, որին մասնակցում էր որդիս՝ Աբգարը: Աբգարը առաջին անգամ էր բեմ բարձրանում, և ես պատկերացնում եմ նրա հուզմունքը:

Ես, Գոհարը և Մարկոսը շատ հավանեցինք ներկայացումը և այն դիտեցինք մեծ ուշադրությամբ: Հրաշալի է, որ երեխաները կարողանում են ինքնադրսևորվել, որ փորձում են իրենց ուժերը տարբեր բնագավառներում:

Ընտանիքի հետ անցկացրած ամեն րոպեն ինձ մեծ լիցքեր է տալիս, ինչը ցանկացած հայ ընտանիքի հոր համար աշխատանքային  գործունեության կարևորագույն բաղադրիչներից է:
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 4 comments