Տիգրան Սարգսյանի Բլոգը (tigransargsyan) wrote,
Տիգրան Սարգսյանի Բլոգը
tigransargsyan

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրականացրած հրեշավոր ոճրագործության նպատակը հայության ամբողջական բնաջնջումն էր, իսկ հետևանքը` հայ ժողովրդի հայրենազրկումը, մեր իսկ բնօրրանում հայության ֆիզիկական, պատմական, հոգևոր ու մշակութային ներկայության իսպառ բացառումը:
Հայոց ցեղասպանությունն իրականացման օրվանից դարձել է ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության այնպիսի դրվագ, որը հնարավոր չէ ջնջել դիվանագիտական վավերագրերից ու դուրս թողնել քսաներորդ դարի ժամանակագրությունից. անգամ այն մարդկանց հիշողությունից, ում նախնիներն են իրականացրել ցեղասպանությունը:
Մեր ժողովրդի պահանջը հստակ է. Հայոց ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական:
Երախտիքի խոսք եմ ուղղում այն մարդկանց և պետություններին, ովքեր հայ ժողովրդի կողքին են պատմական արդարության, ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման համար միասնական պայքարում:
Ոգեկոչելով Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը` մեր հայացքն ուղղենք ապագային` հանուն մեր պետականության ու հայ ժողովրդի ավելի լավ վաղվա օրվա:
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 5 comments