Tigran Sargsyan

[info]tigransargsyan


Տիգրան Սարգսյանի Բլոգը


Previous Entry Add to Memories Share Next Entry
Միտք և ժամանակ
Tigran Sargsyan
[info]tigransargsyan
Բարեկամներ,

Մի քանի օրից ես կմեկնեմ Չինաստան, որտեղ, բացի երկկողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներից, մասնակցելու եմ նաև մի ուշագրավ ու կարևոր իրադարձության: Սեպտեմբերի 21-ին, մեր անկախ պետականության 19-րդ տարեդարձի առթիվ, Շանհայի համաշխարհային էքսպոյին Հայաստանի մասնակցության շրջանակներում անցկացնելու ենք Հայաստանի Ազգային օրը:

Մեր մասնակցությունը ցուցահանդեսին հնարավորություն է ներկայացնելու մեր պետությունն ու մշակույթը, պատմությունը, քաղաքաշինական և կրոնական ավանդույթները, տնտեսական և մտավոր ներուժը:

Ցուցահանդեսին Հայաստանն աշխարհին է ներկայացնում հայկական ազգային քաղաքաշինական մտքի ներդրումը և քննարկման է ներկայացնում մի առաջարկ. մարդկության պատմության մեջ առաջին անգամ Արարատ լեռան ստորոտում համատեղ ուժերով կառուցել Գեոպոլիս՝ աշխարհի քաղաք, որը մարտահրավեր է նետելու ժամանակին:

Ձեզնից յուրաքանչյուրը կարող է տեսնել
քաղաքը և թողնել իր մաղթանքը:
Ի դեպ, վերջերս Շանհայ օնլայն համակարգի մրցանակաբաշխության ժամանակ
192 երկրների շարքում Հայաստանի տաղավարն արժանացավ արծաթե մեդալի:

Page 1 of 2
<<[1] [2] >>
Идея города интересная. Но провалится, если в ней не будет участвовать Нарек Саркисян))))))))))))))))))))))))

(no subject) (Anonymous) Expand
Այդ նախագիծը միայն ռեսուրսների անտեղի վատնում է:

(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(no subject) (Anonymous) Expand
(Deleted comment)
(no subject) (Anonymous) Expand
Ուոլտ Դիսնեյը նման մի քաղաք վաղուց ա կառուցել: http://www.wdwinfo.com/maps/epcot.htm

նայեցի, բայց թե էդ քաղաքում Հայաստանը չգտա որ քաղաքացի դառնամ:Ճ

UK qaxaqaci dari kargin sarqac erkira!:))))))))

Ինձ թվում է բացի հերթական անգամ "աշխարհում առաջինը լինելուց" բացի այդ քաղաքի նախագիծը ոչ մի իմաստ չունի: Եթե իհարկե զոռով բոլոր դեպուտատներին, օլիգարխներին, նրանց թիկնապահներին, բարեկամ-խնամիներին, կաշառակերներին ու քյարթուներին այնտեղ չբնակեցնենք: Այդ դեպքում Գելիոպոլիսը պետք է շրջապատենք փշալարով, որ Հայաստանն ու Երևանը մի քիչ ազատ շնչեն:
Հա, համ էլ այդ դեպքում պատմական շարունակականությունն էլ կապահովենք /Արշակավանը վերհիշելով/:

Գաղափարը գեղեցիկ է: Վստահ եմ, որ հնարավոր է ներդնողներ գտնել տարբեր պետություններից իրենց իսկ տաղավարները ստեղծելու համար: Նաև ողջունում եմ նախկինում հնչեցված այն գաղափարը, որ պետական բյուջեից քաղաքի կառուցման համար գումարներ չեն տրամադրվելու: Հաճույքով կդառնամ քաղաքացի:

ԳՅՈՒՂԵՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ, Ի՞ՆՉ ԳԵՈՊՈԼԻՍ

(Anonymous)

2010-09-16 06:36 am (UTC)

Հարգարժան պարոն վարչապետ,

աշխարհին «զարմացնելու» (զավեշտալի է առնվազն) փոխարեն մտածենք մեր գյուղերի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման և ԱՄՐԱՑՄԱՆ ուղղությամբ։ Որպես հայ և Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացի ես ինձ պարտավորված չեմ զգում որևէ օտարերկրացու առաջ, եթե դեռ իմ համաքաղաքացու տարրական գոյապահպանական խնդիրները լուծված չեն։

Օտարերկրացիների հետ աշխատելուս փորձից կարող եմ վստահեցնել Ձեզ, որ իրենք առնվազն քմծիծաղում են մեր այդքան ցուցադրական և սին ու սնապարծ գաղափարների վրա։ Ժամանակն է հրաժարվել «գերադրական ամենա-ամենաներից» և կենսական խնդիրներ լուծել։

Հարգանքով՝
Մ. Կարապետյան

(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
Բաբելոնի աշտարակի կառուցողներն էլ էին փորձում մեծ-մեծ մարտահրավերներ նետել... :)

Եթե միայն դա կծառայի Հայաստանի շահերին

(Anonymous)

2010-09-16 08:28 am (UTC)

Շատ հետաքրքիր է այդ տարածքի գյուղերի բնակիչներին ուր ենք տեղահան անելու ու հերթական անգամ անտեր թողնենք: ԻՆձ համար այդ նախաքիծը անընդունելի է քանի հայերը չգրավեն ամենագլխավոր պաշտոնները, նախաքծողները հայերը չլինեն, կառուցողները հայերը չլինեն, ու հայերի քաղաքն էլ ամենակենտրոնում չլինի: Ինձ հետաքրքիր չի այդ քաղաքը, եթե այն չի մատնանշելու հայերի առավելությունը իր իսկ տարածքում:

Գայանե

(Deleted comment)
Էլի ջրիկանու՞մ ես:

(Deleted comment)
(Deleted comment)
(Deleted comment)
բացարձակ անիմաստ նախագիծ։

Ինչու՞ է գյուղատնտեսական հողերի վրա բետոնե բաբելոն նախագծվում։ մինչև ե՞րբ պետք է թիթիզանանք աշխարհի առաջ ի վնաս ինքներս մեզ…

Խորը քննելու դեպքում կարելի է պարզել թե նախագծի մտահաղացման հեղինակներն ինչքան չեն սիրում Հայաստանն ու հային։ շատ հարմար չափանիշ է

Առնվազն տխուր է ...

[info]Vardan Torosyan

2010-09-16 11:38 am (UTC)

Ոչ մի կետ չգտա, որ մի քիչ գոնե հպարտանաի կամ ուրախանաի:
1900-ականները անցել են ե՞րբ պիտի դա հասկանանք...

User [info]koreolan referenced to your post from No title saying: [...] . Կարդում եմ Տիգրան Սարգսյանի “Գեոպոլիսի [...]

>Ձեզնից յուրաքանչյուրը կարող է տեսնել քաղաքը և թողնել իր մաղթանքը:

maghtum em vor Geopolis[ mna naxagic, isk dra hamar naxatesvac pogh[ caxsvi asenq uzucichneri verapatrastman vra

վայ մեր քաղաքաշինությանը, եթե ամենամեծ միտքը ցեցը վաղուց կերած մի հին գաղափարն է, որի լավագույն ավարտը Դիսնեյլենդն է, իսկ վատագույնը՝ ВДНХ

Ընդհանրապես, ո՞վ է ասել, որ բոլորը կարող են ոչ միայն խոսել քաղաքաշինությունից, այլ եւ գնահատականներ տալ մի բանի մասին, որից գլուխ չեն հանում

Իսկ եթե ուզում եք Հայաստանի քաղաում օտարազգի բջիջներ լինեն՝ ամենահեշտը սկզբի համար հրավիրեք մի 20-30 հազար չինացի, Չայնաթաունը ինքն իրան կկազմավորվի /եթե, իհարկե, դա Հայաստանին պետք է/

Հ.Գ. Վիզուալիզացիան սարսափելի է, ոնց-որ մի տաս տարվա հնության կոմպի խաղ լինի

>Հ.Գ. Վիզուալիզացիան սարսափելի է, ոնց-որ մի տաս տարվա հնության կոմպի խաղ լինի

meka parsikneri hamar en anum... senc el paydzyot... :))

(Deleted comment)

Ափսո՜ս, Հայաստան

[info]pingback_bot

2010-09-16 01:28 pm (UTC)

User [info]dabavog referenced to your post from Ափսո՜ս, Հայաստան saying: [...] չխորանալ էս անիմաստ ու ախմախ նախագծի մեջ /չնայած «նախագիծ» կոչվելուց էս խաղալիքը շատ հեռու է/, մի բան ասեմ. էս «մարտահրավեր ժամանակին», «պատմության մեջ առաջի անգամ» արտահայտությունները եւ ընդհանուր առմամբ պաթեթիկ ճառը արդեն անճաշակության թույլատրելի սահմանը անցնում են, գոնե ձեւին հետեւեք Ցուցահանդեսին Հայաստանն աշխարհին է ներկայացնում հայկական ազգային քաղաքաշինական մտքի ներդրումը և քննարկման է ներկայացնում մի առաջարկ. մարդկության պատմության մեջ առաջին անգամ Արարատ լեռան ստորոտում համատեղ ուժերով կառուցել Գեոպոլիս՝ աշխարհի քաղաք, որը մարտահրավեր է նետելու ժամանակին: [...]

Տատս ասում էր. "Շոր չունեն հագնելու` գլխին վարդեր են շարում"... Շատ լավ գաղափարա, երբ բոլոր առաջնահերթությունները լուծված կլինեն..

Я не совсем понимаю, в чем "новшество" этой идеи.
Поезжайте в диснеевский аттракцион EPCOT
Там давно устроен этот мир будущего. А с точки зрения претворения в жизнь идей каждого индивида - мне кажется это слишком грандиозный и не совсем хорошо продуманный размах.

Վարչապետի նոր երազը կամ հերթական երազախաբությունը

[info]aaghayan

2010-09-16 04:28 pm (UTC)

Ի՞նչ էր անունը, գեոպոլի՞ս:
Ժամանակին մոտավորապես նույն տեղում Եվրոպոլիս էին ուզում կառուցել: Հիմա մի մակարդակ բարձրացել են: Հաջորդը լինելու է տիեզերական քաղաքը` տարբեր այլմոլորակայինների թաղամասերով:
Այս նախագիծը լուրջ քննարկելն անլրջություն է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը տարբեր ծամոններ է նետում, որ մեզ պես «պարապ» մարդիկ մի քիչ ծամեն: Երևի հատուկ այդ նպատակով են նաև թուրքական բավականին մեծ թաղամասը ամենակենտրոնում տեղակայել:
Աստված, փրկիր հայությանը ծալապակաս և հատկապես ծալապակաս ձևացող կառավարություններից:

Paylun mitq!!!

(Anonymous)

2010-09-16 06:32 pm (UTC)

Es miqani comment tesa u haskaca mi ban vor shateri mot djvarutyunner@ irenc veracel en "pnovox cer" mardkanc.Sakayn e mianshanak kajakcem ayd naxagci iragorcman@ ev gaxapari arajntacin.
Es karcum em vor shat djvarutyunner kan sakayn ete menq chgnanq araj chsharunakenq ev amne rope mtacenq nerkayis xndirner@ lucelun. Mianshanak da aveli erkar jamanak mezanic kpahanji petq e mi pah voncvorte "restart" anen inqners mez sksenq xndirner@ nayel mek ayl ankyunic shat aveli arag karcum em lucumner klinen che vor hogebanakan vichak@ poxvelun pes kunenaq nor uj nor licqer xndir@ haxtaharelu hamar. Naxagic@ ir mej naev parunakum e naxadzernutyun vor@ ir het karox e berem mec finance ev es karcum em vor da shat aveli ardyunavet ev maximal arag lucman uxutyunneric mekn e yuraqanchyur nor hamardzak arajar ir mej nerkayacnum e arden gorcox xndri lucman banalin. Harganqov Pavel Sargsyan.

հա յանի ի՞նչ...հենա երևանը արդեն լրիվ համապատասխանումա էլի...լրիիիվ "աշխարհի քաղաքա"...ինչ ասես կտեսնես, թուրքիա, ինդոնեզիա, մառոկո էլ չեմ իմանում ինչ զրթ ու զիբիլ...

սիմ սիթի խաղը հիշեցի, էս դրանովա սարքած՞...
էս "նախագիծը" երևի վարչապետի աշխատակազմի ամենօրյա "քրտնաջան" պարապության արդյունքա...Զումա չկա՞ խաղալու

Հա էլի, Պրն Վարչապետ, էն նրանք մի կողմից են ժողովրդի փողերն ուտում, դուք ել հիմա Ձեր կողմից` աշխատավարձ եք ստանում որ գնաք Չինաստան Լեգո խաղաք?

Էլ բան ու գործ չունեք?

Վարչապետը չի պատասխանում Օքսֆորդի համալսարանի արշավա

(Anonymous)

2010-09-18 01:40 pm (UTC)

Սրա մասին ինչ կասէք պարոն վարչապետ

http://hetq.am/am/culture/qarahunj-4/

Մի գուցե հենց սկզբիզ սրանո՞վ զբաղվեք:

SCUDERIA777

(Anonymous)

2010-09-18 01:53 pm (UTC)

Hargeli varcapet edqan animast gumarner caxselu poxaren kareli ayd gumarner@ uxel mer razmavarakan volortner ayl voch the verjinneris vacharqic stacvac gumarner@ caxsel mexm asac HIMARUTHYUNNERI vra voronq nuynisk jamanakain arumov chen teghavorvum hay irakanuthyan mej...

Page 1 of 2
<<[1] [2] >>

You are viewing [info]tigransargsyan's journal