Tigran Sargsyan

tigransargsyan


Տիգրան Սարգսյանի Բլոգը


Previous Entry Share Next Entry
(no subject)
Tigran Sargsyan
tigransargsyan
Գիտության մասին իմ գրառումը բավական բուռն քննարկումների տեղիք տվեց: Դա վկայում է, որ թեման առավել քան արդիական է:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: Հուսով եմ իմ ելույթը կտա ձեր մեկնաբանություններում բարձրացված որոշ հարցադրումների պատասխաններ:

Սրբազան հայր,
Ժողովի հարգելի մասնակիցներ:

Բազմաթիվ հարցադրումներ հնչեցին, որոնց ես պետք է փորձեմ պատասխանել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից: Բայց առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին, որ ուշադրության կենտրոնում է պահում կառավարության գիտության զարգացման հիմնադրույթները, սկզբունքները, որոնք անցյալ տարվա ժողովում ձեզ ներկացրեցի եւ, որոնք ընկած են կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հիմքում:
Ցանկացած կառավարության համար գերնպատակ է ստեղծել մրցունակ տնտեսություն: Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով հասկանում ենք գիտելիքի վրա հիմնաված տնտեսություն: Գիտելիքի վրա հիմնաված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա:
Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային, երկարաժամկետ զարգացման մեր տեսլականը: Ավելին` մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել գիտությունը եւ գիտելիքը, գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես դա անել:


Այստեղ է, որ ցանկանում եմ առաջ քաշել իմ ելույթի առաջին թեզը. այլեւս ավարտվել է այն ժամանակը, երբ Գիտությունների ազգային ակադեմիան բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ մեր ակադեմիան պատասխանի այդ հարցերին, որովհետեւ ակադեմիան է համախմբում մեր ինտելեկտուալ կարողությունները: Եկել է ժամանակը այդ ինտելեկտուալ կարողությունները համախմբելով պատասխանելու բոլոր արդիական խնդիրներին: Ավելին, դուք այդ պատասխանները պետք է հրամցնեք կառավարությանը, եւ մենք պարտավոր ենք առաջնորդվել դրանցով: Դուք պետք է մեզ ներկայացնեք պատասխաններ, թե որոնք են Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները, որն է մեր օրակարգը, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները, որոնք են այդ խնդիրների լուծումները: Այդ հարցերի պատասխանները դուք չպետք է պահանջեք կառավարությունից, այլ հակառակը` համարձակություն պետք է ունենաք հրապարակային ձեւով այդ հարցերի պատասխանները մատուցել մեր հանրությանը:
Այդ դեպքում կլուծվի բարոյական խնդիրը:
Այդ դեպքում մեր հասարակությունը ըստ արժանվույն կգնահատի գիտնականին: Այսօր մենք բարոյահոգեբանական ճգնաժամ ունենք: Մենք պարտավոր ենք բարձրացնել գիտնականի հեղինակությունը: Նաեւ այստեղ ունենք խորը ճգնաժամ, որովհետեւ ժամանակակից Հայաստանի հերոսը գիտնականը չէ, հակառակը` գիտնականը շատ հաճախ հանդես է գալիս, որպես ծաղրանքի առարկա: Գիտությամբ զբաղվելն այսօր հեռանկարային չէ, շահավետ չէ, եվ դա լրջագույն խնդիր է:
Հնչում է շատ պարզ պատասխան, եթե ուզում եք, որ մարդիկ զբաղվեն գիտությամբ, բարձրացրեք աշխատավարձերը, բարձրացրեք ֆինանսավորումը: Կա նաեւ դրա հակադարձ հարցադրումը. եթե ուզում եք, որ փող, ֆինանսներ ունենաք, տվեք արդյունք, որը մենք կարողանանք վաճառել եւ բարձրացնել ձեր աշխատավարձը:
Ժամանակակից աշխարհում գիտությունը փողը գիտելիքի վերածելու միջոց է: Նորարարությունը ժամանակակից աշխարհում նոր ստեղծված գիտելիքը փողի վերածելու միջոց է: Հայաստանի Հանրապետությունում կա լրջագույն պրոբլեմ` այս երկու օղակների միջեւ կապը խզված է:
Այս բացը մենք առաջարկում ենք լրացնել հետեւյալ կերպ. սա իմ ելույթի երկրորդ թեզն է, որ ուզում եմ ներկայացնել ձեր դատին: Միասին պետք է կարողանանք ժամանակակից մեթոդներով գնահատել մեր գիտական ներուժի տված արդյունքները: Մենք դա չենք անում: Միայն հրապարակումներով եւ մեջբերումներով բավարարվել այլեւս չի կարելի: Պետք է նայել, թե աշխարհի զարգացած երկրներում ինչպես է գնահատվում գիտելիքի արդյունքը: Մենք կատարել ենք նման ուսումնասիրություն: Իհարկե, հեղինակավոր ամսագրերում հրապարակումները կարեւոր են, բայց նաեւ կարեւոր է ստեղծել միջավայր, որն ապահովում է գիտության եւ արտադրության կապը: Այդ միջավայրը Հայաստանի Հանրապետությունում մենք դեռեւս չենք ստեղծել եւ դա պետք է իրականացնենք: Չափազանց կարեւոր է, որպեսզի տնտեսություն վարող սուբյեկտը ցանկություն ունենա նորարարության ներդրման միջոցով փող վաստակել, իսկ գիտնականը պետք է պատրաստ լինի այդ իր գիտական արդյունքը ներկայացնել ձեռներեցներին:
Չափազանց կարեւոր թեզ առաջ քաշվեց, որ չի կարելի հույսները դնել միայն բյուջետային ֆինանսավորման վրա: Եվ երկրորդ թեզն այն էր, որ պետք է դրսից գումարներ հայթայթենք: Բայց հարց է առաջանում` իսկ դրսում այդ գումարները որտեղից են առաջանում: Ինչո±ւ Հայաստանում այդ գումարները չեն կարող առաջանալ: Դրսում այդ գումարներն առաջանում են տնտեսության մեջ, եւ գիտության նկատմամբ պահանջ ներկայացնողը ժամանակակից տնտեսությունն է: Եթե դուք ծանոթ եք ժամանակակից գիտական կենտրոնների աշխատանքի կազմակերպմանը, ապա կտեսնեք, որ վենչուրային կապիտալիստները, ձեռներեցները, տնտեսություն կազմակերպողները նոր գիտելիքների որոնումների մեջ են, եւ նրանք են ձգտում դեպի գիտական աշխարհ, եւ այդ ձգտումը չափազանց մեծ է: Մենք պարտավոր ենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել այդպիսի միջավայր: Հայաստանի Հանրապետության ներսում էլ կան ֆինանսական միջոցներ, որոնք կարող են խթանել գիտության զարգացումը:
Երրորդ թեզը. ցավոք, մենք սովետական գիտությունից բացասական ժառանգություն ունենք, այն է` չենք կարողանում փաթեթավորել մեր գիտական հետազոտությունների արդյունքները, չենք կարողանում շուկայական տեսք տալ այդ արդյունքներին:
Մենք համատեղ քննարկեցինք շուրջ 28 նախագիծ, որ կառավարությունը խնդրել էր մեր հետազոտական ինստիտուտներից: 28-ից 20-ը միանգամից ճանաչվեց անպիտան կիրառման համար: 8-ը մենք վերցրեցինք քննության, 8-ից 4-ը գնահատեցինք, որ կարող ենք ներկայացնել բիզնեսի դատին եւ այդ 4-ն էլ համարվեց ռիսկային:
Հարգելի գործընկերներ, այս դաշտում մենք խնդիր ունենք, որ պետք է համատեղ ջանքերով լուծենք:
Դա Ազգային ակադեմիայի լուծելիք խնդիրը չէ, բայց նաեւ միայն կառավարության լուծելիք խնդիրը չէ: Դա մեր համագործակցության եւ ժամանակակից մեթոդների ներդրման խնդիր է: Ժամանակակից աշխարհի փորձը հուշում է պատասխաններ` ինչպես պետք է զարգացնել գիտությունը: Պատասխանն այդ փոխադարձ կապի ապահովման մեջ է:
Չորրորդ թեզը, որ ուզում եմ ձեր դատին ներկայացնել, հետեւյալն է. մենք բավականին երկար ժամանակ ծախսեցինք` քննարկելու, թե որոնք են գիտության ոլորտում առաջնահերթությունները: Որոնք են այն գերակա ուղղությունները, որտեղ մենք կարող ենք համաշխարհային մակարդակի արդյունքներ տալ: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ սա չափազանց կարեւոր վարժություն էր, որ մենք կատարում էինք, որովհետեւ գիտությունը զարգացնելու համար Հայաստանի Հանրապետությունում, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու համար մեզ խիստ անհրաժեշտ են հաջողված նախագծեր, հաջողված արդյունքներ: Մի քանի այդպիսի նախաձեռնություններ ստացել են կառավարության աջակցությունը, եւ մենք փորձում ենք միասին ի կատար ածել այդ նախագծերը, բայց այստեղ նախաձեռնողականությունն ամբողջությամբ պետք է պատկանի Գիտությունների ազգային ակադեմիային:
Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ նախորդ տարվա հաշվետու ժողովում մեր կողմից ներկայացված գիտության զարգացման սկզբունքային դրույթները ուժի մեջ են: Մենք այլ տարբերակ չենք տեսնում, քան ուժեղացնել մեր ինտելեկտուալ պոտենցիալը, եւ ուրախ կլինենք եթե Գիտությունների ազգային ակադեմիան կարողանա այդ ներուժը համախմբել, իր առջեւ համարձակ խնդիրներ դնել եւ տալ այդ համարձակ խնդիրների լուծումները:
Ազգային Ժողովում սկսվելու է նոր օրենքի նախագծի քննարկումը: Կարծում եմ, որ մեզ սպասում է բավական հետաքրքիր բանավեճ: Կարելի է ասել, որ այսօր արդեն իսկ սկսվեց այդ բանավեճը` առաջարկելով, որ օրենքի նախագիծը համալրվի մեխանիզմներով:
Մենք պատրաստ ենք ստանալ ձեզանից առաջարկություններ: Ակնարկվեց, որ ֆինանսավորման մեխանիզմներն արդիական են: Հարց է` ինչպես խթանենք մանավանդ երիտասարդներին, որ նրանք զբաղվեն գիտությամբ:
Մենք ակնկալում ենք, որ այդ քննարկումների ժամանակ ձեր կողմից կլինեն առաջարկություններ եւ լուծումներ, եւ ես ձեզ խոստանում եմ, որ բոլոր առաջարկները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ջանք չենք խնայի, որ գտնենք լուծումներ, որոնք ընդունելի կլինեն նաեւ ձեզ համար:
Վերջում ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, մենք միայն համագործակցելով կարող ենք փոխել վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությում գիտնականի եւ գիտության նկատմամբ, միասին կարող ենք հասնել նրան, որ այս հարցում գոնե լինի կոնսենսուս: Արդեն մի քանի շաբաթ է իմ անձնական բլոգում կազմակերպել եմ քննարկում գիտության զարգացման հեռանկարների, առաջնահերթությունների վերաբերյալ: Կարծիքները խիստ տարբեր են, իրարամերժ: Այդ քննարկումներում երբեմն անհանդուժողականություն կա միմյանց կարծիքների նկատմամբ, ծայրահեղ կարծիքներ են հնչում, եւ այնպիսի տպավորություն ունեմ, որ հասարակության մեջ չկա այս գաղափարի շուրջ կոնսենսուս: Կարծում եմ ազգային ակադեմիայի կարեւորագույն առաքելություններից մեկն այն է, որ հետեւյալ կոնսենսուսն ապահովի` գիտությունն առաջնահերթություն է: Այլընտրանք Հայաստանի Հանրապետությունը չունի, իսկ ամենապատվաբեր գործը Հայաստանում գիտությամբ զբաղվելն է գիտնական լինելն է: Սա է մեր նպատակը:
Շնորհակալություն ուշադրության համար:





Հարգելի Տիգրան Սարգսյան,
Ահա՛ այս երկրի հերոսները․ www.armacad.info

Այսօր ԳԱԱ տարեկան ժողովում վարչապետին թվերի պարզ լեզվով ցույց տրվեց (վերջին տասնամյակի կտրվածքով), որ Հայաստանի ֆիզիկոսները ցույց են տվել Եվրոպական երկրների ֆիզիկոսների ցուցանիշներին համադրելի արդյունքներ։
Եվ սա այն պարագայում, որ մեր ֆինանսավորումը մոտ 100-200 անգամ ավելի քիչ է բոլոր այս տարիների ընթացքում!

…Միայն մտածեք՝ եվրոպական ցուցանիշներ … և … 100 անգամ ավելի քիչ ֆինանսավորում! Նվաստացուցիչ աշխատավարձ, աննորմալ աշխատանքային պայմաններ ու բացահայտ արհամարհանք!
Ահա թե ինչ աստիճան է է թերանում ՀՀ կառավարությունը!

Eine neue wissenschaftliche Wahrheit pflegt sich nicht in der Weise durchzusetzen, daß ihre Gegner überzeugt werden und sich als belehrt erklären, sondern vielmehr dadurch, daß ihre Gegner allmählich aussterben und daß die heranwachsende Generation von vornherein mit der Wahrheit vertraut gemacht ist.


A new scientific truth does not triumph by convincing its opponents and making them see the light, but rather because its opponents eventually die, and a new generation grows up that is familiar with it.

Max Planck (Nobel Prize in Physics, 1918)

Re: Հայաստանի ֆիզիկոսների բարձր ցուցանիշները

Մասնավորապես, ֆիզիկայի ոլորտի առաջատար 10 ամսագրերում Հայաստանի ֆիզիկոսների տպագրությունների թիվը գերազանցում է մերձբալթյան երեք երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ֆիզիկոսների տպագրությունների թվի ընդհանուր գումարին (իսկ վերջիններիս ֆինանսավորումը նվազագույնը 20-30 անգամ ավել է յուրաքանչյուրինը), էլ չենք խոսում, օրինակ, մեր հարևանների մասին, և այլն։
Եվ այս պարագայում է լյա-լյա-լյա անում ՀՀ կառավարությունը!

Очень "высокое" выступление. Спасибо. Просто на практике так не получается

Վարչապետի ելույթը պարզապես ծաղր է

Վարչապետի ելույթը պարզապես ծաղր է՝ ուղղված բոլոր գիտնականերին։
Պարզապես, գայլի ու գառան առակն է՝ երբ գայլը (կառավարությունը!) մեղադրում է անպաշտպան, 30 հզ դրամով ապրող (կարդա՝ դանդաղ մահացող) գիտնականին։


>վենչուրային կապիտալիստները նոր գիտելիքների որոնումների մեջ

բայց նրանք նաև շատ պահանջկոտ են ու գիտության պետական կառավարումը հաջողության է հասնում այնտեղ որտեղ ղեկավարվում է նույն խիստ չափանիշներով

Իր գիտության մասին չհոգացող երկիրը ...

Ավա~ղ, վարչապետի այս ելույթն ասում է, որ մեր կառավարությունը գիտության մասին բացարձակապես չի մտածում։ Երևի, նույնիսկ ընդունակ չէ։

Տեղին է հիշեցնել, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի խոսքերը. «Իր գիտության մասին չհոգացող երկիրը վերածվում է գաղութի»:

Jean Frédéric Joliot-Curie
Nobel Prize for Chemistry (1935)




да простят меня русскоязычные читатели

помню, что обещала вам переводить посты. Но я болею и не осилю сейчас перевод...

… пожалуйста, не надо переводить

… пожалуйста, не распространяйте это дезориентирующее выступление по всему миру – может, еще выкарабкаемся.
Скорейшего выздоровления вам. С наилучшими пожеланиями.

Իսկ Հայաստանում կա՞ն այդ համարձակ և հեռանկարային ձեռնարկներում բավարար չափի ներդրումներ անելուն պատրաստ գործարարներ: Ունեցած դրամագլուխները մի բան չի, այն էլ ներդրված է մի քանի, որպես կանոն արագ փոխհատուցվող և ոչ ռիսկային ճյուղերի միջև: Ոչ էլ պատրաստ են միավորել դրամագլուխները որևէ խոշոր նախագծում:
Այո գիտությունը անցյալից ժառանգած թերություններ շատ ունի ու դրանք վաղուց կործանել են հին համակարգը: Բայց նոր կիրառական, նորարարական գիտությունը չի ստեղծվում, որովհետև խոշոր գործարարները առանց դրա էլ իրենց գերշահույթները ստանում են, իսկ ավելի փոքրերը շատ են փոքր նման պահանջարկ ձևավորելու համար:
Առանց գիտատար ճյուղերում և քարշակ ձեռնարկություններում պետության ուղղակի և խոշոր ներդրումային միջամտության ոչինչ հնարավոր չէ, իսկ կառավարությունը ոչ միայն չի ուզում միջամտել, այլև խեղճ ծերուկ-ակադեմիկոսներին է պատվիրակում գիտություն ստեղծելու պարտականությունը:
Ռազմական պատվերները, որոնք ամբողջ աշխարհում գիտությունը առաջ մղող կարևոր լծակներ են, մեզ մոտ նույնպես բացակայում են: Պետական պատվերով է նաև զարգանում հումանիտար գիտությունը: Բայց դրա համար ուրիշ, հռչակվածներից շատ տարբեր ազգային նպատակներ են պետք:

Հստակ, սեղմ և տարողունակ ձևակերպումներ են։

Շատ հստակ, մտածված, սեղմ և տարողունակ ձևակերպումներ են։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչ ճիշտ է։
Հ.Գ. Ուրախ կլինեմ ծանոթանալու։

Որ գիտության մասին է խոսքը?

Տպավորությունս այն է որ խոսքը միայն կիրառական գիտության մասին է: Մինչ դեռ կա երկու գիտություն` Հիմնարար (ֆունդամենտալ)և կիրառական: Այդ երկուսի միջև գրեթե չկա ընդհանրություն, հետևաբար խոսել "ընդհանրապես" գիտության մասին անիմաստ է:

Հիմնարար գիտությունը, ինչպես բնութագրել է դասականը` "ԴԱ ՄԻՋՈՑ Է ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ": Ոչ ավել, ոչ էլ պակաս: Եվ դա է միակ ճշմարտությունը ինչ վերաբերում է ՀԻՄՆԱՐԱՐ գիտությանը: Թե ինչու? պիտի հարկատուն ֆինանսավորի Հիմնարար գիտությունը նույնպես հայտնի է` հակառակ դեպքում հարկատուն չի ունենա իրապես բարձրակարգ կրթական համակարգ և չի ունենա կիրառական գիտությամբ զբաղվող որակյալ մասնագետներ: ՀԻՄՆԱՐԱՐ գիտությունից պահանջել կամ պլանավորել արդյունք անհեթեթություն է այն իսկ պատճառով, որ նա հիմնարար է, այսինքն գիտնականը ոչ մի կերպ չի կարող կանխատեսել արդյունքը: Արդյունքը պայմանավորված է միայն գիտնականների աժտվածությամբ և այն շռայլությամբ (գումարով), որ հասարակությունը կարող է թույլ տա իրեն ծախսել (վատնել)ՀԻՄՆԱՐԱՐ գիտությամբ զբաղվող գիտնականի անձնական հետաքրքրասիրությունը բավարարելոււ համար:

Ի տարբերություն հիմնարարի ԿԻՐԱՌԱԿԱՆ գիտության (նշենք, որ գիտության որոշ ճյուղեր ի սկզբանե միայն կիրառական են, ներառյալ իմ կարծիքով տնտեսագիտությունը) խնդիրները միանգամայն ենթակա են կոմերցիալացման: Փաստորեն դրա մասին է խոսվում ելույթում: Այստեղ, իրոք, հեծանիվ հորինելու կարիք չկա, թեպետ և ձևերը կարող են լինել չափազանց բազմազան: Օրինակ` նկատի ունենալով հայրենական բիզնեսում նորարարության պատրաստ գործարարների ի սպառ բացակայությունը, երևի թե իմաստ ունի, որ պետությունը իր վրա վերցնի տարեկան մեկ-երկու նման ռիսկային ձեռնարկության ստեղծման ռիսկը: Ինչպես գիտեք ՆՈԿԻԱ ընկերությունը ստեղծվել է հենց նմանատիպ նախաձեռնության շնորհիվ:

Re: Որ գիտության մասին է խոսքը?

Որքա՜ն պարզ և հասկանալի իրողություններ։
Որքա՜ն պարզ և ամենին հասկանալի իրողություններ եք Դուք փաստում։ Շնորհակալություն։ Մնում է միայն զարմանալ, թե ինչպես են յուրաքանչյուրին հասկանալի այս հիմնական ճշմարտություններին անհաղորդ մնում ղեկավարները։
Եկեք հուսանք, որ մի օր ինտելեկտը կբավարարի ընկալելու այս պարզ ու զուլալ դատողությունները։ Հուսանք և հավատանք։


Գիտնականներն իրենք էլ պետք է ձգտեն կատարելագործվել:

Վերջերս աշխատում էինք հատուկ ՀՀ ջրի կոշտությանը հարմար լվացքի փոշի ստանալ, որը լավ կլուծվեր ՀՀ ջրի մեջ: Հայաստանում գտնվող լաբարատորիաներից ոչ մեկը գլուխ չհանեց լվացքի փոշու ֆորմուլաների հետ, իսկ մի տեղ էլ էնպսիսի նյութեր գտան, որ կամ ընդհանրապես փոշու ֆորմուլայի մեջ չկար կամ իրենք << նոր նյութեր >> գտան որոնք 1970-ականներից հետո չեն օգտագործվում: Ստիպված, թե փոշին, թե ՀՀ ջուրն ուղարկեցինք չինական և բուլղարական լաբորատորաիները, որպեսզի ստանանք լավագույն արդյունքը:Այդքան փողերը, որ ծախսեցինք թանկարժեք փոստային ծառայությունների վրա մեծ հաճույքով կտայինք մեր գիտնականներին, բայց...

Որքան է է թերանում ՀՀ կառավարությունը

Ահա թե որքան է է թերանում ՀՀ կառավարությունը՝

Այսօր ԳԱԱ տարեկան ժողովում վարչապետին թվերի պարզ լեզվով ցույց տրվեց (վերջին տասնամյակի կտրվածքով), որ Հայաստանի ֆիզիկոսները ցույց են տվել Եվրոպական երկրների ֆիզիկոսների ցուցանիշներին համադրելի արդյունքներ։
Եվ սա այն պարագայում, որ մեր ֆինանսավորումը մոտ 100-200 անգամ ավելի քիչ է բոլոր այս տարիների ընթացքում!

…Միայն մտածեք՝ եվրոպական ցուցանիշներ … և … 100 անգամ ավելի քիչ ֆինանսավորում! Նվաստացուցիչ աշխատավարձ, աննորմալ աշխատանքային պայմաններ ու բացահայտ արհամարհանք!
Ահա թե ինչ աստիճան է է թերանում ՀՀ կառավարությունը!


Վարչապետին կոշտ հակադարձել է ակադ. Սեդրակյանը

Վարչապետին կոշտ հակադարձել է ակադեմիկոս Սեդրակյանը։

Այսօր, ապրիլի 23-ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում վարչապետի ելույթին կոշտ հակադարձել է ակադեմիկոս Դ.Մ. Սեդրակյանը։

Հրապարակավ դիմելով վարչապետին՝ նա հայտարարեց, որ պրն վարչապետը «ուղղակի ոչինչ չի հասկանում գիտությունից, և որ վարչապետի պատկերացումները հիմնարար գիտության ֆինանսավորման վերաբերյալ նվազագույնը անիմաստ են»։


Re: Վարչապետին կոշտ հակադարձել է ակադ. Սեդրակյանը

Պրն Սեդրակյանն արտահայտում էր ողջ դահլիճի միարժեք կարծիքը՝ դահլիճի այս ու այն կողմից բարձրաձայն հնչեցին կոչեր՝ լքելու դահլիճը ի նշան բողոքի վարչապետի բացահայտորեն ոչ-ադեկվատ թեզերի դեմ։ Սա նաև պարզ գիտաշխատողի կարծիքն է։ Գիտնականները (գործող՝ և՛ արդյունավետորեն գործող գիտնականները) զայրացա՛ծ են։

Աղբյուր՝ panorama_am


(Deleted comment)
Թեզ N 1 և N4 կապված

Ակադեմիայի կարծիքը Հայաստանում գիտության (և տնտեսության) այս կամ այն ճյուղի զարգացումը խթանելու մասին պետբյուջեի քնարկումների ժամանակ իհարկ է պետք է հաշվի առնել:

Կարող է արդյոք ակադեմիան տրամադրել այդպիսի խորհուրդ, hամազված չեմ: Բայց եթե չի կարող, էլ Ակադեմիայի իմաստն ինչն է:

Թեզ N 2 և N 3 կապված

Վենչուրաին Կապիտալի ֆոնդերի և նորարության խթանման գաղափարը ճիշտ է բայց ունեմ երկու վերապահում:

1) Պետք է ընդունել որ ոչ բոլոր գիտության բնագավառները կարողեն ստեղծել Ֆինասական շահույթ հետապնդող ձեռնարկություններ ստեղծելու հնարավորություններ, սակայն դրանք անհրաժեշտ են երկրի կրթական և սոցիալական համակարգը, այսինքն Հայաստանի տնտեսության և Հայ ազգի ապագան, պահպանելու համար:

2) Վենչուրաին կապիտալիստները, ինչպես համոզվածեմ դուք քաջատեղյակ եկ, սկզբնական նորարարության փուլում ներդրում անում եմ շատ շատ հազվադեպ: Հաշվի առնելով որ Հայաստանի ռիսկը շատ բարձր է, իսկ ներքին շուկան չնչին և շրջափակված ներդնող-VCների (լինի արտաքին կամ ներքին) վրա հույս դնելը դժվար կլինի:

Սկզբնական փուլում նորարարությանը պետք են Grant-ներ և պետական աջակցություն/Ֆինանսավորում: Իհարկ է պետք ստեղծել մրցակցություն այդ գումարները ստանալու համար – այստեղ կարել է օգտագործել VC գաղափարը ավելի շուտ Science Park/Incubator տեսքով:

Կառավարությունն է, որ թերանում է 100%-ով!


Որքան էլ Ձեզ հետ համաձայն լինեմ գաղափարապես, չեմ կարող ևս մեկ անգամ չշեշտել, որ Ձեր գաղափարների (միանգամայն համաձայն եմ՝ առաջադիմական գաղափարների - անվիճելի է) տրամաբանական շարադրման ընթացքում բացարձակապես տեղին չէ ակադեմիայի հիշատակումն ընդհանրապես։
Իրականում, այն (ակադեմիան) իր ֆունկցինաները փաստացի իրականացնում է մոտ հարյուր տոկոսով (շեշտեմ, ակադեմիան մեծապես, առաջին հերթին, ակադեմիական ինստիտուտներն են ու այդտեղ աշխատող բարեխիղճ ու բարձր-մասնագիտական որակավորման գիտաշխատողները – իսկ նրանք աշխարհին արդեն անվիճելիորեն ապացուցել են իրենց մրցունակությունը – սա անհերքելի է – տես վերը բերված մեկնաբանություններում հիշատակվող թվերը)։
Կրկնում եմ (և՝ այս անգամ արդեն խստորեն, որպեսզի այլևս չկրկնվեք), որ իրականում խնդիրի արմատը կառավարությունն է։ Կառավարություն, որը չի ապահովում տարրական պայմաններ (թեմատիկ և բազային ֆինանսավորման առումով – սա Ձեզ հայտնի է, էլ պետք չէ կրկնել տալ), գիտնականի գոյատևման պարզագույն բաները չի ապահովում։
Կառավարությունն է, որ իր պարտականություններում թերանում է մոտ 100%-ով!

(Screened comment)
Ձեր ելույթի բովանդակությունը չեմ վիճարկում, ասվել է ակնհայտ ճշմարտություններ: Սակայն հայտնի է, որ էսօրվա ակադեմիան ամենաքարացած, բարեփոխման ռեսուրս չունեցող հիմանարկներից՝է՝ ավելի նման ծերակույտի: Արդյո՞ք այդ լսարանը ընկալում է «մրցունակ տնտեսություն» գաղափարը:
Դուք ցավով եք նշում, որ այսօր գիտնականը ոչ միայն հերոս չէ, այլ՝ դարձել է ծաղրի առարկա: Միանգամայն համաձայն եմ: Բայց այստեղ կա նաեւ իշխանության, կառավարության պատասխանատվության խնդիրը: Արդյո՞ք կառավարման որակը, «վերեւների» բարքերը չեն նաեւ պատճառը, որ հասարակությունը զրկվում է արժեհամակարգից, լյումպենանում է, ապրում է սպառողական հոգեբանությամբ: Ակնկալում եմ՝ անկեղծ զրույց, բանավեճ:

«Կլոունադա»

Եվ՝ չե՞ք կարծում, արդյոք, որ այսօր ամենա-կոռումպացվածը հենց ձեր «ամենաքարացած, բարեփոխման ռեսուրս չունեցող» կառավարությունն է, ավելի նման «կլոունների», որի համեմատ ակադեմիան մի սուրբ կառույց է։ Արդյո՞ք այդ կառավարությունը ընկալում է «մրցունակ գիտության» գաղափարը, թե միայն ծաղրի է արժանի (ինչն էլ այս պահին անում են բոլոր պարզ գիտնականները – սա՝ ի գիտություն ձեզ): Ակադեմիկոսների գիտական աշխատանքնե՞րն եք քննարկում՝ սեփական սոփեստությունն անտեսելով։ :)

Часто можно слышать от армянских и российских должностных лиц, что необходимо налаживать связь между бизнесом и наукой, способствовать развитию инновационной высокотехнологичной экономики, что в 21 веке очень важно, чтобы наука умела разрабатывать проекты, которые будут самоокупаемы и прочее. По этой причине правительство разрабатывают целый ряд программ по поддержке перспективных с экономической точки зрения проектов в науке и бизнесе. Мне кажется, что это не совсем правильно.
Думаю, государство должно заниматься не столько инновациями, сколько фундаментом - созданием а) по-настоящему рыночной бизнес-среды и б) качественной образовательной системы и сильной фундаментальной науки.

Если это будет создано, то и уже и без помощи государства наука начнет поставлять промышленности высокотехнологичные проекты.

Как я вижу, бизнесу в Армении и в России просто невыгодно тратиться на инновации. Инновации всегда окупаются в долгосрочной перспективе. А между тем есть огромное количество лазеек достижения сверхприбыли в краткосрочной перспективе: неправовым путем устранить конкурентов из экономической борьбы, договориться с чиновниками, чтобы платить меньше налогов, чтобы выиграть тендер, чтобы они закрывали глаза на разного рода нарушения и т.д. С другой стороны, предприятие может уделять очень большое внимание новым технологиям и повышению производительности труды, но если у него не будет хорошей "крыши", то это все не гарантирует его экономический успех.

Думаю, одно из важных достижений стран Запада - фиксированная почасовая стоимость работы специалистов самых различных областей. Работодателю трудно кого-то заставить бесплатно работать сверхурочно, невозможно найти специалиста который будет работать по ставке значительно ниже той, которая устоялась на рынке труда. Также бизнесмену не выгодно идти и в обход закону - в случае если это станет известно, он потеряет не только все деньги, но и свободу. В этих условиях главный путь к успеху - повышение производительности труда.

В условиях Армении, когда власть не отделена от бизнеса, инновации - это, наоборот, одна из самых невыгодных стратегий для предпринимателей. Самое главное найти свое место во властной системе, а затем уже и все остальное приложится.

В какой-то степени аналогичная ситуация и с наукой. Есть не вкладываются необходимые средства в образование и в целом в науку, то какие-бы гранты не предлагались за инновационные идеи - они не появятся.

Վերջերս դիտեցի ոստիկանների շքերթը, որին դուք, Պարոն Վրչապետ, մասնակից էիք: Լսեցի նաև ուստիկանապետի ելույթը, ուրը, խոստովանեմ, շատ ավելի տպավորիչ էր քան ձեր այս մեջբերվածը: Հույսով եմ, որ վենչուրային կապիտալիստները կանրադառնան հենց ոստիկանապետի ելույթին իրենց որոշում կայացնելու փուլում:

Очевидное-невероятное

(Anonymous)
Очевидно, что фундаментальная наука если и бывает прибыльной, то в далеком будущем. Невероятно, что от нее сейчас требуют сиюминутной финансовой отдачи.

Re: Очевидное-невероятное

Лучше сказать "просто цирк" ...

http://www.armtimes.com/7466
24.04.2010
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երեկ կայացած տարեկան ընդհանուր ժողովը...

Մի ինչ-որ պահից, սակայն, ժողովն աշխուժացավ, իսկ այնուհետեւ դրան ներկա վարչապետի կոշտ ելույթը զսպված կամ բարձրաձայն դժգոհությունների տեղիք տվեց: «Ծիծաղելի բաներ է խոսում էս մարդը», «Անհեթեթ, ոչ թե ծիծաղելի»,- միմյանց հետ այսպիսի կիսաձայն կարծիքներ էին փոխանակում շարքերում:

hasarak harc

(Anonymous)
Duq mi hat hasarak harc chkaroxacaq lucel dzer plomgaitti het miasim, ( veracnel mer bnakavayreric ayd pornkanocner@ ) el inch huiser kapennq dzer het, aynel gitutian@ verabervox?

?

Log in

No account? Create an account